Ռուսական խաղաղապահ զորախումբը  հաղորդագրություն տարածեց



Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Advertising

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԳՈՐԻՍ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Advertising

Պարեկություն է իրականացվում երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Ավելի քան 120 հազար արցախահայեր, այս թվում՝ շուրջ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։