ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արեցին դա. Բերձորի միջանցքի արգելափակման կապակցությամբ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հայտարարություն տարածեցին



Բերձորի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայտարարություններում ԱՄՆ եւ Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները Ռուսաստանը չեն տարանջատում «Ադրբեջանից»՝ միջանցքը բացելու կոչերն ուղղված են երկուսին։ Այդպիսով, առնվազն արձանագրվում է, որ միջանցքը փակելու պատասխանատվությունը հավասարապես կիսում են Մոսկվան եւ Բաքուն։

Advertising

Ինչով է դա կարեւոր՝ նախ, դա հնարավորություն է հայկական խնդիրները «եռակողմ» ճահճից հանելու համար, ինչպես նաեւ քանդում է Մոսկվա-Բաքու «դերաբաշխումը» եւ Բաքվի «հակառուս» ներկայանալու ճղճիմ հնարքը։

Բերձորի միջանցքին Մոսկվայի ու Բաքվի բեմադրած տեսարաններին ոչ ոք չի հավատում, բոլորին ամեն ինչ պարզ է։ Ընդ որում, պարզ է հենց Մոսկվայի պահվածքից ու քաղաքական հայտարարություններից։ ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցածը բավարար է՝ ՀՀ Արցախի շրջանի շրջափակումը Մոսկվան փորձեց օգտագործել որպես լծակ՝ նոյեմբերի 9-ի թուղթը, այսինքն՝ Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիան եւ հայկական պետականության վերացման իր ծրագրերը լեգիտիմացնելու համար։

Advertising

Պատահական չէ, որ Բերձորի շրջափակումից ի վեր ռուսանպաստ ու ռուսապատկան շրջանակները՝ Նիկոլից սկսած, ՄԱԿ-ից մանդատ էին մուրում ռուս «խաղաղապահների» համար եւ քաղաքական խնդիրը նենգափոխում «հումանիտար» հարցերով։ Հումանիտար աղետը ռուսների մեթոդն է, ինչպես Ուկրաինայում, որի միջոցով Կրեմլը ցանկանում է հասնել իր պայմաններով լուծումների։
Պատահական չէ նաեւ, որ պաշտոնական Երեւանի հայտարարություններում Ռուսաստանը խնամքով տարանջատված է, փոխարենը ամեն երկրորդ բառն «Ադրբեջանն» է ու «հումանիտար աղետը», «ինչպես նաեւ եռակողմ հայտարարությունը», եւ այդ հայտարարությունները հենց այդ նպատակով էլ արվում են։

Պաշտոնական Երեւանը մասնակից ու հանցակից է Մոսկվայի ու Բաքվի ցեղասպան գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն հանցակից, այլեւ ոճրագործությունը պարտակող։ Քանի որ Մոսկվային արանքից հանելով՝ Բաքվին հնարավորություն է տալիս արդարանալ, թե միջանցքն ինքը չի փակել, ընդամենը քաղակտիվիստներ են, որոնք բողոքի խաղաղ ցույցեր են անում։ Պաշտոնական Երեւանը բացառում է հայկական ինքնիշխան քայլերը եւ խոչընդոտում է միջազգային առարկայական միջամտությունը։

Ահա սա է իրավիճակը։ Մոսկվան, Բաքուն ու սրանց կամակատարները՝ քպ-ական իշխանությունն ու դրա հենակ ռուսանպաստ խաժամուժը թանկ են վճարելու այս ամենի համար, դրանում թող կասկած չունենան։