Ռուբեն Վարդանյանը ուղերձ հղեց



Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին։

Advertising

Նա նշեց, որ օրերս Արցախի շրջանների բնակչության հետ Ազգային ժողովի պատգամավորների և Օպերատիվ շտաբի անդամների հանդիպումների ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերի մի խումբը կապված է եղել կտրոններով սննդի բաշխման հետ։

«Վաղը հայտարարություններ կլինեն, թե երբ և ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ», հայտարարեց Արցախի պետական նախարարը։ Նա անդրադարձել է նաև Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի։

Advertising

Մանրամասները՝ տեսանյութում։