«Պանրի հերթին սպասող բաբոյի հերթը այդպես էլ չհասավ». Արփինե Խաչատրյանի անչափ հուզիչ գրառումը



Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Արփինե Խաչատրյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.

Advertising

«Պանրի հերթին սպասող բաբոյի հերթը այդպես էլ չհասավ: Երբ իմացավ պանիրը վերջացել է, բարի ժպիտով ասում է` ախր չեմ կարում էէէ առանց պանըրի: Ասում է ու դատարկ տոպրակը թափահարելով ձեռնունայն հեռանում:

Հերթական պատմական դժվար ժամանակներում ամենածանր բեռը նորից արցախցու ուսերին է:

Advertising

Ուժեղ մնա, Արցա՛խ»: