«Ես միշտ դեմ եմ եղել, որ կինը բանակում ծառայի։ Կնոջ գերնպատակը պետք է լինի մայրանալը և ազգին, ընտանիքին և իր ամուսնու տոհմին զավակներ պարգևելը, բայց, եթե պետությունը նպատակահարմար է գտել այդ հարցն առաջ քաշել և կյանքի կոչել,
ուրեմն դրա պահանջարկը կա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք ԵԿՄ համահիմնադիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը` մեկնաբանելով ՀՀ ՊՆ-ում քննարկվող նախագիծը, որով նախատեսվում է կամավոր հիմունքներով կանանց ներգրավել ժամկետային զինծառայության մեջ։
ԵԿՄ համահիմնադրի կարծիքովորքան էլ այսօր քննարկենք նախաձեռնության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, միևնույն է
իրական արդյունքները տեսանելի կլինեն միայն այն ժամանակ, երբ նախագիծը գործնական կիրառություն ստանա։
«Թե ինչպիսի դեր կխաղա կանանց դերի բարձրացումը բանակային շարքերում, դա արդեն պարզ կլինի պրակտիկայում, գործող բանակային ստրուկտուրայում»,- նշեց Խուդավերդյանը։