Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել. «Շենգավիթ» ԲԿ-ն հայտնում է



«Շենգավիթ» ԲԿ-ն հայտնում է․ «Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին:

Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգարի և Նարեի:

Փոքրիկներին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են այս հրաշքների ծնունդի համար:


Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։ Իսկ մենք մաղթում ենք, որ դժվար ճանապարհ անցած յուրաքանչյուր անձ նման հրաշքով փոխհատուցում գտնի»։