Հայաստանից մեկնել էի կարևոր գործի պատճառով, կգա ժամանակը՝ բոլորը կիմանան. Ի՞նչ է հայտնում Իշխան Սաղաթելյանը



Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություններ էին տարածվում, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել։

Advertising

Տարածվող լուրերը ճշտելու համար MediaHub-ը կապ հաստատեց Իշխան Սաղաթելյանի հետ։

— Ճի՞շտ են տեղեկությունները, որ ընտանիքով մեկնել եք արտերկիր՝ Ամանորը նշելու։

Advertising

— Երեք տարի ընտանիքիս հետ նույնիսկ երեք լիարժեք կիրակի չեմ անցկացրել, ի՞նչ եք կարծում, այս օրերին Ամանոր նշելու համար դուրս կգնայի։

— Բայց մամուլը գրեց…

— Մամուլը չէ, ֆեյքերի ՊՈԱԿ-ը։ Ընդամենը մի լուսանկար օդանավակայանի տեսախցիկներից և կազմակերպված հակաքարոզչություն։ Իրականում ես շատ կարճ ժամանակով բացակայել եմ երկրից: Ունեի նախօրոք պլանավորած կարևոր հանդիպում և քանի որ այցելությունը չուներ պաշտոնական բնույթ ու որևէ կապ պետական միջոցների հետ, անձնական որոշում եմ կայացրել մեկնել ընտանիքիս անդամների հետ։

Կրկնում եմ՝ բացակայությանս նպատակը Ամանոր նշելը չէր։ Գուցե մի օր կպատմեմ, թե որն էր կարճատև բացակայությանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչեն իրենց պահվածքի համար։

Այսքանը, թեման փակված է։

— Պարոն Սաղաթելյան, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։ Ի՞նչ լուծումներ եք տեսնում ստեղծված վիճակին։ Առաջիկայում ինչ-որ գործողություններ նախատեսու՞մ եք։

— Այո, նախատեսում ենք։ Բայց թույլ տվեք դրա մասին քիչ ավելի ուշ խոսել։

Նարե Գնունի