Գեղարքունիքի մարզում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում Opel և ՎԱԶ 21072 մակնիշի ավտոմեքենաների բախվելուց առաջացած հրդեհի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի: Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, որից հետո նրանց միջից հայտնաբերել են 6 մոխրացած դիեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ի (ծնված 1990 թ.), Ա․ Շ․-ի (ծնված 1993 թ․), Ն․ Ա․-ի (ծնված 2015 թ․),
Վ․ Ա․-ի (ծնված 2018 թ․), իսկ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից՝ Ն․ Կ․-ի (ծնված 2000 թ․) և Կ․ Ի․-ի (ծնված 1991 թ․) այրված դիերը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։