«Արարատ» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ են եկել 4 հրաշամանուկներ. Lուսանկարներ



Հունվարի 1-2 ը «Արարատ» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ են եկել 4 հրաշամանուկներ։ Փոքրիկներից 3-ը տղա են, 1–ը աղջիկ՝ Մոնթեն, Ալբերտը, Նարեկն ու Էլենը։ Այս մասին հայտնում է Արարատ համայնքը։

Advertising

Հիշեցնենք Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի առաջին երկու օրերի ընթացքում գրանցվել է 22 ծնունդ՝ 12 տղա եւ 10 աղջիկ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, 16 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 5 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոնում, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոնում։

Advertising

Վարդենիսի բժշկական կենտրոնում եւ Ճամբարակի առողջության կենտրոնում ամանորյա տոներին ծնունդներ չեն գրանցվել։