Քյարամյանը՝ Պեմզաշենի ոճրագործության հետաքննության մասին ահա թե ի՞նչ հայտնեց



ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կարծում է, որ Պեմզաշենի ողբերգական դեպքում իրավապահների մեղքը չկա, քանի որ այն իրագործելու մեջ կասկածվող անձինք երբևէ իրավապահների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել:

Advertising

Հարցին՝ պեմզաշենցիները կասկածում են, որ 2 մեղադրյալներն են իրականում կատարել սպանությունները, Քյարամյանը պատասխանեց. «Կնոջ սպանության մեջ կասկածվում են 2-ն էլ, իսկ երեխաների սպանության մեջ կասկածվում է հոգեկան խանգարումներ ունեցող անձը:

Կոնկրետ սպանությունների կատարման փաստն այս անձի կողմից ամբողջովին հիմնավորված է՝ դատահոգեբուժական, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում»:

Advertising