ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց



Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակվում է առաջադրանքների կատարումը, նշվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Advertising

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:

Երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը:

Advertising

Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Լաչինի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետության բնակչությունը: