Ուկրաինայի հետախուզությունը կանխատեսում է Պուտինի մոտալուտ մահը․ Ահա թե ի՞նչ են հայտնում նրանք



Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը ABC News-ին տված հարցազրույցում հույս է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտալուտ մահվան մասին. ընդ որում՝ մինչև պատերազմի ավարտը։

«Իհարկե, նա երկար ժամանակ հիվանդ է, շատ երկար»,- ասել է Բուդանովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը հիվանդ է։

Նրա խոսքով՝ Պուտինը քաղցկեղ ունի. «Մենք դա պարզապես գիտենք՝ մարդկանցից, աղբյուրներից»,- ընդգծել է Բուդանովը։


Լրագրողի ճշտող հարցին, թե, իր կարծիքով, Պուտինը ե՞րբ կմահանա, Բուդանովն ասել է. «Կարծում եմ՝ շատ շուտով։ Հուսով եմ»:

Նա նաև վստահություն է հայտնել, որ «պատերազմը պետք է ավարտվի մինչև Պուտինի մահը»։

Հաստատ քեզ դուր կգա