Ահա թե ի՞նչ կարգադրություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարը



Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը այցելել են ցամաքային զորքերի մոբիլիզացված ապահովման կայան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պաշտպանության նախարարը զննել է հրետանային միջոցները, մարտական եւ մեքենայական տեխնիկան, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով եւ ստուգել հաշվարկների պատրաստվածության մակարդակը։ Տրվել են համապատասխան ցուցումներ արդիական տեխնիկական սպասարկման վերաբերյալ՝ անվտանգության միջոցների պահպանման հաշվառմամբ։

Բարձր գնահատելով անձնակազմի մարտական պատրաստվածությունը՝ գեներալ-գննդապետ Զաքիր Հասանովը կոնկրետ առաջադրանքներ է տվել հրամկազմին՝ կապված պահեստազորայինների հավաքի արդյունավետության բարձրացման հետ՝


նոր ուսումնական շրջանում տարբեր մասնագետների ներգրավման, դաշտային պարապմունքների համար»,-ԶԼՄ-ները մեջբերել են պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը։

Աղբյուրը՝ news.am