«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.
««Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին ճանաչում եմ երեսուն տարի։
Սամսոնը չկա, մեր Սամսոնը չկա։
Չէ, էս ինչ եմ ասում, քանի մենք կանք, Սամսոնը կա։
Սամսոնը կլինի նաև պատմության դասագրքերում՝ պետություն են ստեղծել։
Սամսոնը չի կարող չլինել՝ իր համեստությամբ, իր հոգատարությամբ։
Սամսոնը մեր նման էր մտածում՝ չէր հայհոյում, ինչպես իրենց գաղափարակից համարող շատերը, որովհետև գիտեր ինչ բան է պատերազմը ու պատերազմից հետո;
Տաքսի էր վարում՝ անտրտունջ։ Չէ, չեր ձևացնում՝ անտրտունջ։
Գաղափարական յուրայինների հեչ վեջն էլ չէր։
Ցավակցելուց առաջ՝ հիշեք ու գլուխներդ կախեք, ամաչեք։
Լույսերի մեջ լինես, եղբայր»։