Միայն տեսնեք, թե ի՞նչ սարսափելի իրավիճակ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի խանութներում․ Առաջին անհրաժեշտության ապրանքները սպառված են․ Լուսանկար



Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի խանութներում սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Մարդկանց մոտ ամանորյա տրամադրություն չկա, բայց խուճապ էլ չկա, հասկանում ենք իրավիճակն ու դիմանում: Առաջին անհրաժեշտության ապրանքները գրեթե բոլոր խանութներում սպառված են, մնացել են կոնֆետներ, խմիչքներ, հյութեր, տնտեսական որոշ ապրանքներ: Բայց դրական է, որ մարդիկ ունեն պահածոներ, պահեստավորած ապրանքներ: Գյուղերում ավելի հեշտ է, քան հենց Ասկերանում, որովհետեւ գյուղացիները հիմնականում իրենց փոքրիկ տնտեսություններն ունեն, անասուններ են պահում, մեղվաբուծությամբ զբաղվում եւ իրենց համար պաշար էին հավաքել, անգամ կարողանում են քաղաք մատակարարել»,- նշեց Ապրեսյանը:

Ապրեսյանի խոսքով՝ շրջանում հացի խնդիր չկա, պահեստավորված ալյուրի շնորհիվ հացի արտադրամասերն աշխատում են: Դեղորայքի որեւէ տեսակի պակաս այս պահին եւս չկա: Շրջանը հիմնականում անցում է կատարել գազի օգտագործմանը՝ որպես վառելիք:


«Բենզինի պաշար ունենք, բայց շատ խնայողաբար ենք օգտագործում: Տաքսիները, ավտոբուսները, բեռնատարները աշխատում են գազով: Երթուղայիններն աշխատում են, բայց ավելի սեղմ գրաֆիկով»,- ասաց Ապրեսյանը:

Հաստատ քեզ դուր կգա