Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի վրա քարոզչական ճնշում գործադրող հերթական իրանական տեսահոլովակը սարսափեցրել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման քարոզչամեքենային։
Իրանն Արցախին կապող և ներկայում ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Խուդափերինի կամրջի մոտ նկարահանված հոլովակում իրանցի երեխաները ռազմական համազգեստներով, Իրանի դրոշներով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կրծքանշաններով գալիս են գետանցելու Արաքսը։
Ուշագրավ է, որ երեխաներից մեկի ձեռքում ծածանվող դրոշի վրա գրված է՝ «Առաջ դեպի Երուսաղեմ»»։