Իսրայելցի պատգամավորները նամակ են հղել Ադրբեջանին՝ մենք ընդհանուր թշնամի ունենք



Կիրակի օրը՝ հունվարի 1-ին, Կնեսետի 30 նախարարներ և պատգամավորներ շնորհավորական նամակ են հղել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին և խորհրդարանի անդամներին՝ Իսրայելում դեսպանատան բացման կապակցությամբ։

Advertising

Նամակի մեջ նշվում է, որ Ադրբեջանն ու Իսրայելն «ունեն ընդհանուր և վտանգավոր թշնամի` Իրանը, որը սպառնում է ոչնչացնել երկու ժողովուրդներին»։

«Այաթոլլահի ռեժիմը, որը դաժանաբար սպանում է սեփական ժողովրդին և խրախուսում ահաբեկչությունն ամբողջ աշխարհում, հակասեմական քարոզչություն է իրագործում՝ Ադրբեջանի ժողովրդին հանելու միջազգային ասպարեզում հարգված աշխարհիկ իշխանությունների դեմ»,- ասվում է նամակում։

Advertising

Պատգամավորների հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թեհրանը «փորձում է ստեղծել ադրբեջանական Հեզբոլլահ»։