#102 ռազմակայանը եւ ՌԴ սահմանապահները պատրաստ են լքել Հայաստանը. Բաքուն բացահայտում է, թե երբ



Բերձորի միջանցքի շրջափակումից հետո Մոսկվան ու Բաքուն անցել են բաց տեքստերի, ընդ որում ոչ միայն Հայաստանի հանդեպ իրենց այսպես ասած ազգային ծրագրերի, այլեւ համատեղ պլանավորման վերաբերյալ։ Կրեմլի, ՌԴ ԱԳՆ մամլո հայտարարությունները, Հայաստանի տարածքի հանդեպ Բաքվի պաշտոնական հայտարարությունները, ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի կողմից երրորդ անգամ Հայաստանի օրինական շահերի պաշտպանությանն ուղղված բանաձեւերի տապալումը վկայում են, որ Հայաստանի դեմ համատեղ ծրագրերը մտնում են վճռորոշ փուլ։

Ինչ է ավելացել սրան վերջին 24 ժամվա ընթացքին: Սցենարի կարեւորագույն մի հատված, որ թերեւս հայերի համար էր գաղտնիք, բայց այս մասին բացեիբաց խոսեց կիսապաշտոն Բաքուն:

Թիրախը հայկական պետականության վերացումն է, մինչ հայ քաղդասն ու մամուլը խնդիրները քննարկում են «տեղային», թունդ գավառական ընդգրկումով, զորօրինակ՝ «Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը Արցախը հայաթափելու նպատակով»։ Միջանցքի շրջափակումը ծրագրի տարր է՝ թող առանցքային տարր Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերում։ Ինչպես նշել ենք բազմիցս՝ այստեղ Մոսկվայի ու Բաքվի կողմից այս անգամ փորձարկվեց ռուսական զորքի տեղակայման վայրերում խաղաղ ներխուժման տեխնոլոգիան, որը հաջողվեց բոլոր առումներով:


Զավթողական տեխնոլոգիան, որի մասին հիմա խոսեց նաեւ Բաքուն, Սիրիայի հարավային Դար’ա շրջանի, իսրայելա-սիրիական սահմանի օրինակով նկարագրված էր դեռ մեկ տարի արաջ: Ezerk.am նշում էր, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի մշակումն է սա եւ անպայման կիրառվելու է նաեւ Հայաստանի դեմ: Նիկոլանպաստ եւ ռուսապատկան մամուլը սա, բնականաբար, «բայղուշություն» անվանեց: Ռազմական ուղղակի մեթոդը ավելորդ միջազգային գլխացավանք կարող էր առաջացնել, ինչպես նաեւ հայերի կողմից հնարավոր դիմադրություն, Նիկոլի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար եւ իրադրության շրջում ընդդեմ Ռուսաստանի։

Իսկ այսպես՝ տեսարաններ բեմադրելով, քարոզչությամբ ու սպառնալիքներով կարելի է կանխել թե միջազգային վճռական միջամտությունը, ինչի վկայությունը ՄԻԵԴ որոշումն է եւ միջազգային ներգրավվածության ներկայիս մակարդակը, թե հայերին ապակողմնորոշել այստեղ-այնտեղ ծագող «լոկալ» դրվագներով, ձեռնասուն պաշտոնական Երեւանի եւ հաստիքային թե ագենտ-ընդդիմության, թե զլմ-պոլիտոլոգների մասնակցությամբ։
Պատահական չէ, որ ռուսների հետ համատեղ Բերձորի միջանցքն արգելափակելուց հետո Բաքուն «անցավ» բուն խնդրին՝ ՀՀ տարածքին՝ «Արեւմտյան Ադրբեջանի», ՀՀ տեղանունների փոփոխության, ցապար ցեղերի «պատմական բնակության վայրեր» վերադառնալու ինտենսիվ կոչերով ու գործողություններով։ Արդեն չի թաքցվում նաեւ միջոցը՝ խաղաղ քաղաքացիական ներխուժում ռուսական տեղակայման վայրերում, ռուսների աջակցությամբ, ինչի մասին փոխանցում էր Լրագիրը ամիսներ ու տարիներ ի վեր [Ezerk.am], թե ինչի համար եւ ՀՀ որ տարածքներում են տեղակայվում ռուս «ազատարար» պագրանիչնիկները։

Կիսապաշտոն Բաքուն, ինչպես նշեցինք, այս մասին արդեն բաց է ասում: Մամլո մեջբերում. «Բնականաբար, նման գործողության արդյունքում Ադրբեջանի ու Թուրքիայի կապն ավելի կամրապնդվի, բայց Մոսկվան կմնա Ադրբեջանի կողքին, ինչպես 2020 թվականի աշնանը։ Իհարկե, ռուսական լրատվամիջոցներում մեծ աղմուկ ու հակաադրբեջանական հարձակումներ կլինեն։ Բայց չպետք է մոռանալ Ալիևի և Պուտինի միջև դաշնակցային գործոնների մասին, այդ թվում նաև երկու երկրների ռազմական կառույցների մակարդակով։ Ռեալպոլիտիկն արվում է ոչ թե հեռուստատեսային շոուներում, այլ հանգիստ գրասենյակներում: Հայաստանի սահմանի «պաշտպանությամբ» զբաղվող ռուսական սահմանապահ ստորաբաժանումները օգնություն կցուցաբերեն [Հայաստանում ադրբեջանցիներով վերաբնակեցվող] բնակավայրերի անվտանգության ապահովման ոլորտում՝ կատարելով նույն օժանդակ քաղաքական դերը, ինչ ներկայում կատարում են Լաչինի միջանցքային գոտում (Հախխըն.ազ)»։ Ընդգծումները Լրագրինն են. ուշադրություն դարձրեք ռուսական դերի ուժայինից բացի նաեւ «քաղաքական» բովանդակությանը:

Ավելի բաց ասել հնարավոր չէ: Այլ խոսքերով, Նիկոլ Փաշինյանը, երբ առաջ էր տանում ռուսական սահմանապահների մասնակցությամբ երկրի սահմանների «անվտանգային նոր ճարտարապետությունը», որի կորիզն էր հայ եւ ցապարական ուժերի սիմետրիկ ետքաշումը սահմանագծից, նկատի ուներ հենց այս «խաղաղ» սցենարը: Ի հավելումն «մարտական ճանապարհով» ռազմավարական բոլոր բարձունքների հանձնմանը, անշուշտ: Արցախի հանձնման փորձված սցենարի նմանությամբ. անձնազոհ դիմադրություն, նահանջ, գերիներ եւ վայրագություն, հիշատակի կեղծ արարողություններ: Փաշինյանի եւ նրան շրջապատող մտավոր եւ բարոյական հսկաների բնորոշումը թող ընթերցողը ինքը տա: Վլադիմիր եւ Իլհամի տեսակետները ներկայացնող Բաքվի մամուլը՝ մեզ օգնական:

Հաստատ քեզ դուր կգա