ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Նռանեն տարվա վերջին օրը դարձավ 2 ամսական..
Նռանեիս այս ճերմակ նկարով ուզում եմ ավարտել 2022 թվականը: Խաղաղության արժեքը երբեք ավելի լավ չես զգում, քան երեխաների հետ: Դիմացինին սիրելու ու ներելու կարևորությունը երբեք ավելի լավ չես զգում, քան մայր դառնալուց հետո: Կյանքի իմաստը երբեք ավելի լավ չես պատկերացնում, քան երեխայի ծնունդով:
Թող գալիք տարում ՀԱՅԵՐ շատ ծնվեն.. սա է առաջին քայլը վերքերից ապաքինվելու և մեզ բաժին հասած ճակատագիրը փոխելու:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հայ մարդու ապրելու իրավունքի գիտակցումով պահել են ու պահում են մեր երեխաների ներկան ու ապագան:
Շնորհակալ եմ քեզ փոքրիկս, որ ստիպում ես ամեն օր պարտավորված զգալ ապագա սերունդի հանդեպ:
Խոնարհումս մեր նահատակների, հայրենիքի պաշտպանների ու բոլոր հայ մայրերի առաջ: Դուք ապրեցնում եք…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Նռանե Պապիկյան, 15 օրական..
