Ռուսաստանցիները մեկ շաբաթ ժամանակ ունեն, դրանից հետո սահմանները փակվելու են



Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ամանորյա ուղերձ է հղել ռուսաստանցիներին, որում ասվում է․ «Դիմում եմ ՌԴ քաղաքացիներին, ովքեր ենթակա են զորակոչի, դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի խոշոր քաղաքների բնակիչներին:

Advertising

Ես հաստատ գիտեմ, որ դուք մոտ մեկ շաբաթ ժամանակ ունեք, քանի դեռ դեռ կա ինչ որ ընտրություն։ Հունվարի սկզբին Ռուսաստանի իշխանությունները կփակեն սահմանները տղամարդկանց համար, այնուհետև ռազմական դրություն կհայտարարեն և կսկսեն մոբիլիզացիայի հերթական ալիքը»։

ՌԴ նախագահ Պուտինը տարեվերջին ստորագրել է մի շարք օրենքներ ու հրամանագրեր, որոնք ավելի են խստացնում ներքին սահմանափակումները եւ ավելացնում են նորերը։ Միաժամանակ, ռուսական համացանցում քննարկումներ կան այն հարցի շուրջ, որ հունվարի սկզբին ՌԴ իշխանությունը կարող է փակել ոչ միայն երկրի սահմանները, այլեւ արգելել երկրի առանձին շրջանների միջեւ տեղաշարժը։

Advertising

Քննարկվում է ռազմական դրություն մտցնելու հարցը, ինչպես Ուկրաինային սահմանամերձ շրջաններում, այնպես էլ Մոսկվայում։ Բացի պարտադիր աշխատանքներից, բնակչության վրա կարող են դրվել նոր հարկեր ու պարտավորութուններ, այդ թվում սեփականության առգրավման ձեւով։

ՌԴ ՊՆ-ում վերջին քննարկումների ժամանակ Շոյգուն հայտարարել է բանակի թվակազմը եւ ծառայության ժամկետը երկարացնելու մտադրությունների մասին։ Ռուսական բանակի խոշոր կորուստներն Ուկրաինայում, Պուտինի հիվանդագին հավակնությունների ֆոնին, իրական են դարձնում այս ամենը։