ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել,որտեղ շնորհավորում է Ամանորը և արտասանում իր հոր սիրած բանաստեղծությունը:
Հիշեցնենք 2004-2005 թթ. — Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար։
2007 թ. դեկտեմբերից 2008 թ. հուլիս — Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ։
2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[3]։ Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ հնչեցնելու համար։
2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։
2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
2021 թ․ փետրվարի 16-ին լքել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը..