Տիգրան Արզաքանցյանը և Նատալիա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) իրենց ֆեյսբուքյան էջերում տեսանյութ են հրապարակել,որտեղ նշվում է ,որ նրանք գտնվում են Դուբայում և նշոմ են Ամանորը:
Հիշեցնենք Ռուսաստանի հայտնի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնացել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ։
Spletnik կայքը հայտնել է, որ զույգն ամուսնացել է այս ապրիլին, իսկ միասին են 2018 թվականից։
Հիշեցնենք, որ Նատալյան Արկադի Ռոտենբերգի հետ ապրել է 8 տարի, իսկ ամուսնալուծվել են 2013–ին։ Նրանք երկու երեխա ունեն։ Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանին, ապա նա նույնպես ամուսնալուծված է, ունի երեք երեխա: Նատալյան առանց ամուսնու էլ է կարողացել մեծ հաջողությունների հասնել։ Նա անգամ երկու ընկերություն է հիմնել Հայաստանում` շինարարական և գինեգործական։
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին, ապա բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ նա Փարիզի արվարձանում 1,5-2 մլն եվրո գնահատվող առանձնատներից մեկի սեփականատերն է։