Ռուսաստանի ամանորյա շնորհավորանքը հայ ժողովրդին․ Անթաքույց թշնամական ակտ ՄԱԿ Անվտանգության խորհրդում



Ինչպես հայտնում է Factor.am-ը իր դիվանագիտական աղբյուրներին հղելով, ՌԴ դիրքորոշման պատճառով տապալվել են Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն ընդունելու ԱԽ անդամների շուրջ տասնօրյա ջանքերը: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում քննարկվել և բանակցվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է մշակել ՄԱԿ ԱԽ անդամների կողմից փոխահամաձայնեցված հայտարարության տեքստ: Նախօրեին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան ու ԱՄԷ-ն, բայց նրանք նույնպես, ի վերջո, համաձայնել են:

Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ այն բացահայտ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել: Ռուսական կողմը նման առաջարկ արել է վերջին պահին, երբ մյուս պետություններն արդեն համաձայնության էին եկել։ Առայժմ չի մանրամասնվում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

Թեև ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունման համար չկա վերջնաժամկետ, սակայն Ֆրանսիայի առաջարկած և բոլոր երկրների հետ համաձայնեցված հայտարարության նախագծում փոփոխություններ անելու պահանջով Ռուսաստանը, ըստ էության, տորպեդահարում է գործընթացը և ՄԱԿ ԱԽ նախագահողի կողմից հայտարարության ընդունման հավանականությունը հասցնում զրոյի, ասված է Factor.am-ի տեղեկության մեջ:


Իր հերթին, Բաքվի ռեժիմի խոսափողը հայտնում է, որ «դեկտեմբերի 20-21-ի քննարկումներից անմիջապես հետո Ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և նախագահող, պատրաստել էր բանաձեւի նենգ և միանշանակ հայամետ տեքստ, ըստ որի Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեպանակերտ) ճանապարհին տիրող իրավիճակը ներկայացվում է որպես հումանիտար աղետ։

Տասը օր շարունակ այս փաստաթղթի շուրջ, որի առաջմղմանն ակտիվորեն լոբբինգ էին անում Ֆրանսիայի նախագահի վարչակազմը և Մակրոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները, կատաղի քննարկումներն ու վեճերը չէին մարում, որոնք ի վերջո ավարտվեցին նրանով, որ Ֆրանսիան պաշտոնապես հայտարարեց, որ դադարեցնում է այս փաստաթղթի առաջմղման գործընթացը, որը կարող է դիտվել որպես նախագահ Իլհամ Ալիևի հերթական դիվանագիտական հաղթանակը և նրա նվերը ադրբեջանական ժողովրդին 2023 թվականի նոր տարվա նախաշեմին։ Կարևոր է ընդգծել, որ ֆրանսիական նախաձեռնությանը դեմ են արտահայտվել Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանը և Ալբանիան։ Այս երկրների սկզբունքային և արդար դիրքորոշումն արժանի է ադրբեջանական պետության և ժողովրդի անկեղծ երախտագիտությանը…»:

Երեւանի եւ Բաքվի առայժմ ոչ պաշտոնական տեղեկությունների որոշ տարբերությամբ հանդերձ պարզ է, որ ցապար ցեղերին «ամանորյա նվեր է մատուցել» ոչ այնքան Ալիեւը, որքան ռուսական պետությունը:

Ռուսաստանը Հայաստանի դեմ 2020-ի իր ռազմական արշավի մեկնարկից արդեն երրորդ անգամ է ՄԱԿ ԱԽ-ում տապալում Հայաստանի դեմ ագրեսիային վերաբերող բանաձեւերը։ Բերձորի միջանցքի փակման եւ ռուս «խաղաղապահների» դերի վերաբերյալ Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ վերջին օրերի հիստերիան ու հակահայ հարձակումները արտացոլում են հայերի եւ հայկական պետության հանդեպ անսքող թշնամանքը եւ քարանձավային ատելությունը, որ եւ ի հայտ եկավ ՄԱԿ ԱԽ-ում։

Հաստատ քեզ դուր կգա