Վարչապետի այսօրվա չափազանց սուր հայտարարության տաք հետքերով…



Վարչապետի այսօրվա չափազանց սուր հայտարարության տաք հետքերով…

Advertising

Ինչո՞ւ է Երևանը սպասում Մոսկվային, եթե մի կողմից չի ապահովվում Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժի վերականգնումը, մյուս կողմից Ռուսաստան այդ հարցում չի դիմում միջազգային օգնության:

Թե՞ չկա այդպիսի օգնության հույս, ու դա է նաև պատճառը, որ թե՜ Ռուսաստանը, թե՜ Հայաստանը այդ հարցը գոնե առայժմ չեն բարձրացնում ՄԱԿ ԱԽ առաջ:

Advertising

Ռուսաստանն ինքը թերևս դեմ չի լինի, եթե իր խաղաղապահությունը ստանա ՄԱԿ ԱԽ «կնիք»: Իսկ ՄԱԿ ԱԽ անդամները դրա վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն:

Այս պահին ավելորդ է քննարկել Թուրքիայի և առավել ևս Ադրբեջանի դիրքորոշումը:

Առանցքայինն իհարկե ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների, մասնավորապես ԱՄՆ ու Բրիտանիայի դիրքորոշումն է, որովհետև Ֆրանսիան կարծես թե պարբերաբար հղում է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրին և առնվազն պատրաստ կլինի այդ հարցում պայմանավորվածության հասնել Ռուսաստանկ հետ, հատկապես նկատի ունենալով նաև այն մոտեցումները, որ այդ Մակրոնը արտահայտում է Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետության համատեքստում Ռուսաստանի դերի առնչությամբ:

Անկասկած է սակայն, որ միայն Ֆրանսիան բավարար չէ այդ օրակարգերն առաջ մղելու և սպասարկելու համար բայց առանցքային է Թուրքիայի և Իրանի դիրքորոշումը, որոնք ՄԱԿ ԱԽ անդամ չեն, սակայն ունեն տարածաշրջանային էական դերակատարում:

Այլ կերպ ասած, հասկանալի է, որ, եթե Ռուսաստանն անգամ բարձրաձայնի այդ հարցը, այն ՄԱԿ ԱԽ-ում չի ունենալու համարժեք արձագանք, չի ունենալու մշտական անդամների կոնսենսուս:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչու՞ է Հայաստանի վարչապետը առաջ քաշում մի հարցադրում, որի հետագա առաջմղման ճանապարհը բավականին անհարթ է՝ մեղմ ասած:

Արդյո՞ք Երևանը փորձում է շոշափել Մոսկվայի և ՄԱԿ ԱԽ մյուս անդամների տրամադրությունն ու վերաբերմունքը այդ հարցին, թե՞ պարզապես հնչեցնում է հայտարարություններ, որոնք միտված են իրապես փակուղային վիճակում ապահովել գոնե ներքին այնպիսի հասարակական տրամադրվածություն, որում իշխանությունը կապահովի իր դիրքերի աներերություն: