Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ պատկերված է դաշնակցական Իշխան Սաղաթելյան, ով ընտանիքի հետ մեկնում է Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Կամ միգուցե հայրենիք փրկելու։
Ուշագրավ է, որ հայրենիքի փրկությունից անընդհատ զառանցող ընդդիմադիրները երբեք չեն հրաժարվում սեփական վցայելքներից ու հաճույքներից, անգամ այն պարագայում, երբ հայրենիքի առջև լրջագույն մարտահրավերներ ու սպառնալիքներ են ծառացած։
Համացանցում լուսանկարի հայտնվելուց հետո օգտատերերը սկսել են ծաղրել Իշխան Սաղաթելյանին։ Օգտատերերից շատերն պնդում են, թե գնացել է Դուբայից Արցախը փրկելու, ոմանք ասում են, թե քայլերթ է սկսելու Դուբայից, իսկ ոմանք Իշխան Սաղաթելյանին արդեն շեյխ են կարգել։
Ստորև ներկայացնում ենք օգտատերեից մեկի գրառումը։
Դուբայը ամբողջովին Պարալիզացված է
Հայրենիքի փրկությունը սկսվում է Դուբայից։
Իշխան իբն Ռաշիդ ալ-Մաքթում։
