Լաչինի միջանցքը կբացվի. Դավիթ Սանասարյանի կարևոր գրառումը



Ինքնիշխան Հայաստան կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այս դժվարությունն էլ ենք հաղթահարելու, գալիք ավելի ծանր ճգնաժամերն էլ ենք հաղթահարելու, եթե հասկանանք, որ մեր ճանապարհները փակողների գլխավոր նպատակը մեր ներսում անվստահություն սերմանելն է, իրար նկատմամբ ատելության մակարդակը բարձրացնելն է, Արցախի ու Հայաստանի միջև սեպն ավելի խորը խփելն է, ՀՀ քաղաքացու ու սփյուռքահայի մեջ տարաձայնությունները շատացնելն է։ Մեծ հաշվով նրանց նպատակը մեր ողնաշարն անդառնալիորեն կոտրելն է։

Advertising

Մի պահ դադարեցնենք մեղավորներ փնտրելն ու հասկանանք վերևում թվարկածս ոչ օրիգինալ, բայց պարզ ճշմարտությունը։

Այս հարթակները դարձրել ենք իրար հոշոտելու տարածք. հասել ենք նրան, որ իրար վիրավորելը հավանության արժանանալու լավագույն միջոցներից է, իրար դավաճան ու թշնամի ասելը, ցավոք, դարձել է ինքնահաստատվելու պարզագույն մի մեթոդ։

Advertising

Պետք է հասկանանք, որ թշնամին սահմաններից դուրս է. այո՛, ծանր արարքների համար շատերը պետք է պատասխան տան, բայց այդ շատերը մեր հայրենակիցներն են, որքան էլ որ մեծ լինի նրանց գործած հանցանքը, եթե անգամ դավաճանություն է, ապա դրա համար իրենց դատաստանը պետք է ստանան, բայց նրանք մեր թշնամիները չեն, նրանք իրենց բոլոր սխալներով հանդերձ մեր ազգակիցներն են։

Ուրեմն մեր գլխավոր նպատակը ճանապարհները բացելը չպետք է լինի։ Իսկ միացում, համախմբում, պայքար ու էլի նմանատիպ կոչերն իմաստազուրկ են, եթե չենք միավորվում իրար հարգելով, սիրելով, թիկունքներս իրար վստահելով մեր խնդիրները լուծելու համար։

Հաստատ քեզ դուր կգա