Պուտինին ուզում են սպանել․ Լավրովն ահա թե ի՞նչ է բացահայտում



ՏԱՍՍ պետական ​​լրատվական գործակալությունը հրապարակել է հատվածներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցից, որում նա պնդել է, որ Վաշինգտոնում ինչ-որ մեկը Ռուսաստանի նախագահի ֆիզիկական ոչնչացման ծրագրեր է մշակում։

«Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» փաստացի սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը գնում է ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին։ Եթե ​​ինչ-որ մեկի կողմից նման գաղափարներ իրականում մշակվում են, ապա այդ մեկը պետք է շատ ուշադիր մտածի նման ծրագրերի հնարավոր հետեւանքների մասին»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լավրովը չի նշում այս տեղեկատվության աղբյուրը, սակայն նրա մեջբերած մանրամասները համահունչ են սեպտեմբերի 29-ին Newsweek-ում հրապարակված հոդվածին, գրում է BBC-ն։ Եթե ​​խոսքը դրա մասին է, ապա նախարարը լռում է համատեքստի մասին։ Հոդվածը լույս է տեսել այն ժամանակ, երբ Կրեմլը միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ էր տեղում: Հոդվածում խոսվում էր այն մասին, թե ինչպես կվարվի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանն իրականացնի այդ սպառնալիքները։


Newsweek-ի զրուցակիցներն ընդգծել էին, որ նույնիսկ այդ դեպքում ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի պատասխանի միջուկային զենքով, քանի դեռ իր տարածքի վրա հարձակում չի եղել, սակայն հնարավոր էին համարել ոչ միջուկային այլընտրանքները, ներառյալ «գլխատման հարվածը՝ Պուտինին սպանելու Կրեմլի սրտում», գրում է BBC-ն:

Հաստատ քեզ դուր կգա