Նիկոլայ Բասկովի ու Իգոր Կրուտոյի ծեծկռտուքը հայտնվել է համացանցում. Տեսանյութ



Մինսկում Իգոր Կրուտոյի հոբելյանական համերգից հետո Մինսկի օդանավակայանում երգիչ Նիկոլայ Բասկովը կռվել է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի հետ։ Ցնցող կադրերը վիրուսային են դարձել համացանցում։

Նիկոլայ Բասկովին դուր չի եկել, որ իր ընկերը նկարահանել է շոու-բիզնեսի գաղտնիքների մասին իր անձնական զրույցը Սերգեյ Լազարևի հետ։

Իգոր Կրուտոյը չլսեց ընկերոջ խնդրանքը՝ դադարեցնել նկարահանումները, իսկ երգիչը սկսեց բռնությամբ խլել հեռախոսը պրոդյուսերի ձեռքից։ Արդյունքում երկուսն էլ հայտնվեցին հատակին։ Այս պահին հայտնիների մենամարտը նկարահանել են նրանց մյուս ընկերները։ Սկանդալային տեսանյութը հայտնվել է համացանցում։


Կադրերում աստղերը ծեծում են միմյանց հատակին պարկած։ Տեսնելով, որ Լազարևը նկարահանում է ծեծկռտուքը, Բասկովը հայհոյանքով հարձակվել է նրա վրա։ Կոնֆլիկտը ծիծաղով դիտել են Ժասմինը, Ֆիլիպ Կիրկորովը, Իրինա Ալեգրովան և Անի Լորակը։

Zham.am