Ընտրվել է Հայաստանը, հայ ժողովրդին ստորացնելու ամենաստոր տարբերակը



Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ընտրվել է Հայաստանը, հայ ժողովրդին ստորացնելու ամենաստոր տարբերակը

Հայաստանը, հայ ժողովուրդը ապրում է Լենին-Աթաթուրք նոր բաժանումը՝ իր զավակների արյամբ վճարելով երկու, կներեք՝ այս դեպքում՝ երեք դաշնակիցների՝ Մոսկվա-Անկարա-Բաքու միասնական շահերի ու պայմանավորվածությունների պատճառով:

Մեր կոպտագույն, ոճրագործ սխալների մասին ես չեմ մոռանալու երբեք և գրելու եմ ամեն Աստուծո օր, բայց նաև պետք է գրեմ այն, ինչ բաց գաղտնիք է՝ միջանցք փակելով և հուսահատության ու սովի մատնելով Արցախի մեր ժողովրդին, ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը մեղքի սլաքն ուղղում է դեպի Հայաստանը:


Միջանցք չե՞ք տալիս, ուրեմն կփակենք Արցախ-Հայաստան միջանցքը և ստիպված կլինեք միջանցք տալ Սյունիքում Ռուսաստանին, որով անարգել կանցնեն ռուս-թուրք-ադրբեջանական բեռները: Այսպես, Մայր Հայաստանի դեմ կասկածամտություն ու անվստահություն է սերմանվում Արցախի մեր արյունակիցների մոտ: Պարզ է, որ Արցախի մեր ժողովրդի, պարզ ժողովրդի մեծ մասը հասկանում է աշխարքաղաքական այս անբարոյականության գործարկումը՝ ընդդեմ Մայր Հայաստանի:

Սրա հետ մեկտեղ արվում ենք հետևյալ քայլերը՝

ա/ ձևավորվում է նոր Հայհեղկում,

բ/ ռուսական ազդեցության տակ գտնվող նախկին գործիչներ, դիվանագետներ, կուսակցությունները ԶՐՈ քննադատութուն են հչեցնում Ռուսաստանի հասցեին և արդարացնում ՌԴ նախագահ Պուտինին (դե Պուտինն ինչ անի, Նիկոլն է բանավոր միջանցք խոստացել),

գ/ Սփյուռքում որևէ դեսպանություն չի շրջափակվում՝ ի պատասան 120 հազար արցախահայության շաբաթներ շարունակվող շրջափակման:

դ/ Արցախի ներքաղաքական, ավելի ճիշտ՝ իշխանական կյանքում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ավելի են թուլացնում Հայաստանը, որտեղ ակնհայտ գործարկվում են ռուսական գործիքներ ու ակնհայտ է դառնում ռուսական թաքնված, եթե կուզեք՝ անթաքույց ձեռքը:

Եթե այս ընթացքը շարունակվի, ես չեմ բացառում, որ կհասունանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Հայաստանում նոր իշխանության ձևավորումը 2023-ին:

Այստեղ կարևորը ոչ թե Նիկոլի հեռացումն է՝ լինի հեղաշրջման կամ Հայաստանից միջանցք կամ կտոր կորզելու սպառնալիքի տակ, այլ ներքո այս կետերը.

ա/մարդկային կյանքերն են կարմիր գծերը, մեր զինվորների կյանքն է կարմիր գիծը,

բ/Հայաաստանի տարածքային ամբողջականությունն է կարմիր գիծը և ինքնիշխանությունը (կամ այն, ինչ մնացել է դրանից):

Հաստատ քեզ դուր կգա