Գոհար Ավետիսյանի 13 միլիոն ռուբլի արժողությամբ նվերը մայրիկին և ծնողների արձագանքը․ ուշագրավ տեսանյութ



Հանրահայտ վիյզաժիստ Գոհար Ավետիսյանը մեծ հաճույք է ստանում, երբ իր համար թանկ ու կարևոր մարդկանց համար թանկարժեք նվերներ է պատրաստում՝ նվիրելով նրանց համար կարևոր օրերին։

Advertising

Գոհարը հերթական անակնկալն է մատուցել մայրիկին՝ ծնողներին ապշեցնելով իր նվերով։ Նա մայրիկին ադամանդի քարով ավելի քան 13 միլիոն արժողությամբ մատանի է նվիրել՝ շնորհավորելով մայրիկին տարեդարձի առիթով։

Գոհարի մայրիկը նվերի գինը տեսնելիս զարմացել է՝ ասելով, որ այդ գնով կարելի էր մեքենա գնել, իսկ հայրը վերցրել է մատանին ու դրել իր մատը՝ առաջարկելով, որ այն մնա իր մատին։

Advertising

Գոհարը նախ զվարճացել է ծնողների այդ արձագանքից, իսկ ապա նշել, որ մայրն արժանի է այդպիսի մատանի ունենալ՝ հիշեցնելով, որ մայրը ժամանակին երազել է նման մատանի ունենալու մասին։ Այդպիսով, Գոհարը կատարել է նրա երազանքը։

Ապա Գոհարն իր մատի վրա ցույց է տվել մատանիի ողջ հմայքը։ Այդ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։