Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած հանրահավաքից լուսանկարները վերլուծելիս պարզեցինք, որ մարդիկ հավաքվել են մոտ 26000 քմ տարածքում։
Մարդկանց խտությամբ նկարները մոդելների հետ համեմատելիս պարզվել է, որ մեկ քառակուսի մետրում միջինը 2,5-ից 3 մարդ է եղել։
Ստացվում է՝ հանրահավաքին մասնակցել է առնվազն 65 հազար մարդ (մինչև 70 հազար), ինչը կազմում է Արցախի բնակչության կեսից ավելին։
Պետք է հաշվի առնել նաեւ, որ շրջափակման պատճառով արցախցիներից շատերը մնացել են Հայաստանում։

