Ինչպե՞ս Ալեն Սիմոնյանը թիկնազորով եկավ Գալուստ Սահակյանի հոգեհանգստին եւ արագ հեռացավ



Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է պետական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը:

Քիչ առաջ մեծ թիկնազորով այստեղ եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ շատ կարճ ժամանակ անց հեռացավ:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:


Գալուստ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Հաստատ քեզ դուր կգա