Ի՞նչ արժեն զարդերը, որոնք երեկ կրում էր Աննա Հակոբյանը․ Լուսանկարներ



Երեկ Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում ՝ երեխաների ամանորյա միջոցառումանը մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագրի» ողջ վերնախավը, բայց կենտրոնական դերում հանդես էր գալիս հենց տիկին Աննա Հակոբյանը, այս միջոցառումից բազմաթիվ լուսանկարներ տարածվեցին:

Մեր աչքից չէին կարող վրիպել Փաշինյանի տիկնոջ զարդերը, ամենահեշտ ճանաչվողը, իհարկե ականջօղերն են, որոնք Van Cleef & Arpels բրենդի են, սև օնիքսից և 18 կարատանոց ոսկուց են, պաշտոնական կայքում այս մոդելը վաճառվում է 2450 դոլարից մինչև 5250 դոլար արժեքով: Գինը տատանվում է ըստ չափի և արտադրման տարեթվի:
Նկար 1

4 (3)

Ավելի դժվար էր հասկանալ, թե ինչ խաչ է կրում տիկին Հակոբյանը, մեզ հաջողվեց պարզել, որ խաչը Graff բրենդի է, որը ներմուծում է մեկական օրինակով Խրոնոգրաֆ խանութը։ Մեզ ասացին, որ վաճառվելու դեպքում զարդը հանվում է խանութի կայքից, բայց նմանատիպ խաչեր Graff-ից դեռ կան կայքում: Տիկին Հակոբյանի խաչի ադամանդները ավելի մեծ են, քան կայքում առկաները, հետևաբար՝ նրա խաչի գինը կարող է տատանվել 7 միլիոն 560 հազար դրամից մինչև 11 միլիոն դրամ, կախված ադամադների որակից:


Նկար 2

4 (2)

Բոլոր այն հնարամիտների համար, որոնք կփորձեն նյութի մեկնաբանություններում գրառումներ անել, թե զարդերը օրիգինալ չեն, կեղծ են ու անհամեմատ էժան, ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ երկրի առաջին դեմքի կինը կեղծ զարդեր չի կարող կրել, դա խայտառակություն է:

Իսկ այս բրենդների ներկայացուցիչներն ուշի ուշով հետևում են նման դեպքերում, և անգամ կարող են հայցով մտնել դատարան: Իսկ թե որտեղից են հեղափոխական վարչապետի կնոջը նման թանկ զարդեր, մնում է միայն գուշակել:

Աղբյուրը՝ hraparak.am