12,5 կգ ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից․ Ահա թե ի՞նչ մանրամասներ են հայտնում



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ դատավորը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը:

Իսկ թե որտեղից դատավորին այդքան ոսկի, արդյոք մահացած դատավորինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատավորի տանը, այժմ պարզում են իրավապահները: Փաստ է մեկ բան. դատավորը մահացած է , իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ: Նրա անունը չենք հրապարակում՝ մահացած մարդուն հանրային պարսավանքի չենթարկելու համար:


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ»:

Հաստատ քեզ դուր կգա