Պուտինի խայտառակ հայտարարությունը



Այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է, բայց դա ոչ թե Ռուսաստանի քաղաքականության արդյունք է, այլ երրորդ երկրների, ասել է Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, տեղեկացնում է BBC-ն։

Advertising

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ցանկացել է մաս կազմել, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհին, սակայն ռազմավարական թշնամիները դա չեն ցանկացել և դարեր շարունակ փորձել են մասնատել Ռուսաստանը։

Իրավիճակն Ուկրաինայում այն ​​բանի արդյունքն է, որ Մոսկվայի աշխարհաքաղաքական մրցակիցները որոշել են լվանալ հետխորհրդային հանրապետությունների և առաջին հերթին Ուկրաինայի ուղեղները։

Advertising

«Մեզ մեղադրելու բան չկա, մենք միշտ ուկրաինացիներին ընկալել ենք որպես եղբայրական ժողովուրդ, և ես դեռ այդպես եմ կարծում», ասել է ՌԴ նախագահը: Ինչ ասես արեց Ռուսաստանն Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար, բայց չստացվեց, ասել է նա։ Վերջում նա ևս մեկ անգամ խոստացել է, որ այսպես կոչված հատուկ գործողության խնդիրները կկատարվեն։

Ես մեղավոր չեմ, ասում էր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը։ Ռուսներն այդպիսին են՝ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Իսկ «եղբայրական ժողովուրդները» նրանք են, որոնց կարելի է տասնյակ հազարներով սպանել, ավերել նրանց քաղաքներն ու ենթակառուցվածքները, սովի ու ցրտի մատնել։

Մեկ այլ «եղբայրական ժողովուրդ» էլ 100 տարի ռուսներին վճարում է իր հայրենիքով, 2,5 միլիոն կյանքերով, ու շարունակում է վճարել, ի տարբերություն ուկրաինացիների՝ արդարացնելով Ռուսաստանի արածները՝ թե ուղիղ, թե պրոքսի թուրքերի հետ։ Երեւում է Պուտինի՝ անմեղության հարցում վստահությունը գալիս է հենց հայերից, մնացած դեպքերում նա աշխարհի առաջ կանգնած է անմեղսունակության ու ոճրագործի կերպարով։