Երբ Ռուսաստանը լուծի հարցը Ուկրաինայում, և այն կլուծվի մինչև ամառ, ռուսական զինված ուժերը հետո գործ կունենան Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։
«Երբ մենք 1000 կիլոմետրանոց ճակատի հարցը լուծենք, կկարգավորենք և կլուծենք Ադրբեջանի հարցը։ Առայժմ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով աշխատում է Ադրբեջանի հետ։
Եվ այն, որ Ադրբեջանի ղեկավարները լուրջ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար՝ գործելով Թուրքիայի և ԱՄՆ-ի թելադրանքով, Ռուսաստանի ղեկավարությունը չի մորանա»,- սպառնացել է Սիվկովը։
Մանրամսները՝ տեսանյութում: