ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց



Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:


Խաղաղապահ զորակազմից հաղորդում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի խախտման բացակայության մասին:

Հաստատ քեզ դուր կգա