«Մեծահարուստներ, աստղեր, ինչպե՞ս եք, ամեն ինչ լա՞վ է». Դավիթ Ղահրամանյանը տեսեք, թե ի՞նչ լուսանկար է հրապրակել



Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Երկար մտածելուց հետո որոշել եմ նույնպես բարձրացնել այս հարցը։
Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանից դուրս ապրող արցախցիներ և պարզապես հայեր՝ ուսանողներ, տարհանվածներ, մեծահարուստներ, աստղեր, ինչպե՞ս եք, ամեն ինչ լա՞վ է, կարողանում եք ջինգլ բեսին պատրաստվել։

Իսկ մենք՝ Արցախում բնակվողներս (համենայնդեպս զգալի մասը) անգամ դրա տրամադրությունը չունի։ Որովհետև եթե չգիտեք ասեմ՝ ադրբեջանցիները շրջափակել են մեզ։ Մենք արդեն 7-րդ օրն է շրջափաակման մեջ ենք։ Մի քանի օրով էլ գազն էին անջատել ու դեռ էլի կանջատեն։ Մենք էլի հեչ, կդիմանանք, բայց մեր երեխաները կանգնած են մեծ վտանգի առջև, ավելին ասեմ՝ կանգնած են ցեղասպանության առջև։

Բայց ոչինչ, դուք շարունակեք վայելել ձեր գեղեցիկ կյանքը, զբաղվեք ձեր առօրյայով, ինստագրամում և ծիկտոկում սթորիներ արեք, ցուցադրեք ձեր եղած չեղածը, ձեր օրվա կերածը, իսկ մենք ձեր տեղ էլ կպայքարենք, որ հետո, եթե իհարկե հետո Արցախը լինի, գաք՝ Արցախի մաքուր օդում խորոված անեք, մի քանի ուժեղ կենացներ ասեք ու էլի գնաք։


Ու ոչ մեկիդ մտքով չանցնի մի օր դուրս գալ, միանալ են ընդամենը մի քանի տասնյակ պահանջատեր հայերին, ովքեր գիշերուզօր հանրահավաքներ են անում՝ ի լուր աշխարհին պահանջում օգնել Արցախին։ )) բայց ինչու պիտի աշխարհը Արցախին օգնի, եթե իր զավակները չեն ուզում օգնել։
Ասածս ինչ է՝ ամոթ ձեզ․․․․․․ այսքանը»։