«8-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհների վրա, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից», Թվիթերում գրել է Փաշինյանը։
Նկատենք՝ Արցախի 8-օրյա շրջափակման առիթով Փաշինյանը խոսում է բացառապես հումանիտար հարցերից, թեեւ շրջափակումը ոչ թե հումանիտար, այլ հեռուն տանող քաղաքական նպատակներ ունի, եւ դրա հաղթահարումն էլ ենթադրում է քաղաքական, ռազմա-քաղաքական համարժեք քայլեր։ Ոչ մի քաղաքական պահանջ, համարժեք ու համապատասխան քայլեր՝ խորհրդարանում, այլ հարթակներում, միջազգային ասպարեզում։
Արցախի շրջափակումը թշնամու համար ճանապարհ է բացում դեպի Երեւան, որտեղ քաղաքական-կուսակցական իշխող ու «ընդդիմադիր» ծաղրանկարային խմբերը, նրանց սպասարկող լրագրողական-քաղաքագիտական սխոդկան նույնպես հումանիտար կեղծ ողբի եւ «իրավունքների ու անվտանգության» խեղկատակության ծիրում են։
Փաշինյանն իր հերթական գրառմամբ ընդամենը հաստատում է, որ Հայաստանի դեմ ծրագրերն իրագործվում են իր մասնակցությամբ։ Ավելին՝ դրանք անհնար կլինեին առանց իր մասնակցության։