«Տուն կանչեք ձեր անիծված տականքին, թող Հայաստանում գողացած իրենց միջոցներով բացեն Լաչինի ճամփան». Շուշան Ղազարյանի դիպուկ գրառումը



Շուշան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Advertising

Շատ եմ ուզում իմանալ՝ Մարտակերտի շրջանի ոսկու հանքերի եկամուտը ում գրպանն է հոսել։ Այդ եկամտով մի քաղաքի բնակչություն ունեցող Ղարաբաղը վարդի պես կապրեր ու կզիներ բանակը, ոչ թե Հայաստանա եկած սալդաթին ավազախառը կոպդոն կկերցներ։ Իսկ ժողովուրդը աղքատությունից չէր քոչի Հայաստան ու Քոչի ախոռին չէր լծվի՝ ընդդեմ Հայաստանի իշխանության։

Ավազակներ, արժանի չեղաք Աստծո ողորմածությանն ու հայ զինվորի թափած արյան սրբությանը։
Լաչինի միջանցքում ձեզ ազատագրած Սեֆիլյանին գետնին տապալել, արյունլվիկ էիք անում ու հաճույքով նկարում, որ հետո հայտարարեք, թե հայաստանցիները Ղարաբաղում չեն կռվել, այլ թալան ու գաստրալյորություն են արել։ Իսկ ռուսին, իրենց դրոշը պարզած հաց ու գաթայով էիք դիմավորում, խանութում առեւտուր անելիս, ռսից փող չէիք վերցնում։

Advertising

Մինչդեռ դիրքերից իջած անքուն զինվորին մերժում էիք ծխախոտ նիսիայով վաճառել՝ պա որ ճամփին թորքը թխի, փողն հուվա տալու… ասում էիք։
Աստված սարը տեսնում, ձյունը դնում է, չի ներելու։ Ես էլ չեմ մոռանում։
Դե հիմա Ժիրոյի ճամփեն փակողներն ու ռսի հոտած պարտյանկեքը հայաստանցի զինվորի կյանքի հետ փոխողը թող պաշտպանի ձեզ ։ Էդ հանքերի եկամուտը հայրնիքի հզորացմանը չի ծառայել, ուրեմն ձեզ էլ չի հասնում։
Թող շան ու գելի բաժին դառնա։
Հասնում է ձեզ։

Չեմ ներել ու չեմ ներելու։
Ահա 30 տարի անլույս, անհույս, տոտալ շրջափակման մեջ գտնվող երկրից կլպում ու պալատներ եք սարքում։
Վայելեցի՞ք։
Ձեր թողարկած երկու գող նախագահներին մեկ օր դատապարտեցի՞ք։ Իմ երեխեն նկարներ անելով ու ծախելով 1100 ֆունտ ուղարկեց զինվորի ֆոնդին, ղարաբաղցի գող նախագահները քանի կոպեկ տվեցին պատերազմում երեխա կորցրած ընտանիքներին։

Տուն կանչեք ձեր անիծված տականքին, թող Հայաստանում գողացած իրենց միջոցներով բացեն Լաչինի ճամփան, թե՞ էլի հույսը դրել եք նկար ծախող երեխեքի փողի վրա, այ անամոթ ղեկավարներ։ Բա նախագահ ու գեներալ հավաքվեք, թալանը դրեք, ձեր երկիրը փրկեք։
Մենք գաստրալյոր էինք, տեսնենք դուք ով եք կամ ձեր հույսին մնացած երկրի քանի տոկոսն եք պահելու։
Ձեր հույսը ձեր վրա պահեք, էն Ռուբեն Վարդանյանն ասում էր՝ Ղարաբաղը Հայաստանի կցորդ չի դառնա։
Դե լծվեք ռսի ջափջախված, անսամի եզասայլին։
Արժանի եք։