Սրա նմանները պիտի բանտում փտեն. ժողովուրդ, զգույշ եղեք տրանսպորտում, տեսեք` էս անամոթը բոլորի աչքի առաջ ինչո՞վ էր զբաղված․ Լեզուս էլ չի ֆռում ասեմ․ Այ սենց սուս եք մնում, դրա համար էլ սրա նմանները շատանում են



Էս ինչքան լկտի մարդիկ կան էս երկրում, հետո ասում են Հայաստանը ապահովա: Կամ ինչ են էս ջահել սերունդին անընդհատ կպնում, էս տարիքով մարդիկ ավելի լկտի ու անդաստիարակ են, լուրջ եմ ասում, լրիվ պղծում են մեր սերունդին:

Advertising

Տրանսպորտում կռիվ, գողություն, չգիտեմ էլ ինչեր եմ տեսել, բայց որ սենց լկտիություն, խոսքեր չունեմ, լեզուս չի ֆռում, որ ասեմ: Ուրեմն հոգնած տուն եմ գնում գործից, նստում եմ տրանսպորտ, դե էդ ժամերին լիքնա: Բախտս բերեց իմ նստելու ժամանակ տեղ կար, նստեցի, բայց ինձնից հետո էնքան մարդ եկավ, որ օդ չկար շնչելու:

Հազիվ խցկվել են բոլորը, ես էլ նստած եմ դուրս եմ նայում, մեկ էլ զգամ մեկը անըդնհատ ինձ վրայա գալիս: Գլուխս թեքում եմ, տեսնում եմ ջահել աղջիկա, ասում եմ լավ դե հազիվա կանգնած, երևի չի կարողանում իրան պահի, բան չեմ խոսում, բայց որ տենց շարունակվեց, նորից շրջվեցի, ուշադիր նայում եմ, մեկ էլ ինչ տեսնեմ…

Advertising

Մի լպիրշ, մի լկտի սրբապիղծ, նայում ես, տարիքն առած, էդ խեղճ աղջկան փորձում էր ձեռ քցել, էդ աղջիկն էլ վախենում էր բան ասեր, անընդհատ աջ ձախ էր անում, որ էդ հիմարը իրան չկպնի, դե հիմիկվա հասարակությունն էլ անխիղճ ու անգրագետա: Հանկարծ էդ աղջիկը օգնություն խնդրեր, կամ կասեին առիթ ես տվել, կամ էլ կսկսեին իրա հետևից խոսալ:

Մի խոսքով բարկությունից կարմրում եմ, տրանսպորտը կանգնեցնել եմ տալիս, էդ սրբապղծին բարձր ասում եմ ռադդ քաշի, թե չէ ոստիկանությունում կհայտնվես, ուզում էր բան ասեր, ձայնս բարձացրի, ասացի ձենդ կտրի, տեսնում եմ ինչով ես զբաղված, սուս-փուս գնա ստեղից, թե չէ վերջդ կտամ: Էլ բան չասեց, շրջվեց գնաց:

Ժողովուրդ ջան, որ տենց բան եք տեսնում, անտարբեր մի եղեք, պատկերացրեք դուք օգնության կարիք ունեք, բայց ոչ մեկ բան չի անում: