Սարսափելի ավտովթար․ Գեղարքունիքում բախվել են հարազատ եղբայրների Opel Astra-ն ու VAZ 21099-ը. Կան զոհեր և վիրավորներ․ Ահա թե ի՞նչ տեղեկություն է հայտնի դարձել



Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Advertising

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Advertising

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։