«Մարդ արդեն չգիտի ինչ անուն տա նրան` էն ինչ կատարվում է փողոցներում` մանավանդ երեկոյան ժամերին»․ Ինչի՞ մասին է ահազանգում Մկրտիչ Իսրայելյանը



Մկրտիչ Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է․

Advertising

Մարդ արդեն չգիտի ինչ անուն տա նրան էն ինչ կատարվում է փողոցներում, մանավանդ երեկոյան ժամերին։ Բառդակը չափազանց մեղմ բառ է։

Իմանանք որ արդեն հանդիպակաց գոտի մտնելն ու վազանց անելը, դալնիները միացրած, առանց թարթիչ քշելը, հոծ գծերի մաման լացացնելը արդեն երթևեկության կանոններով թույլատրվում է մենք էլ անենք։

Advertising

Արագաչափը 1000 դրամանոց տուգանք է արձանագրում, մի երեք հազար դրամի թուղթ են ծախսում, որ 1000 դրամի ակտը բերեն տան ձեռքդ։

Բայց, մահացու խախտումները պարզվում է ոչ մեկին չի անհանգստացնում։