Երբ հնդիկ միլիարդատեր Ռաթան Թաթային ռադիոհաղորդավարը հեռախոսազրույցում հարցրեց. «Պարոն, ո՞րն եք հիշում որպես ձեր կյանքի ամենաերջանիկ պահը». Ռաթան Թաթան ասել է․․



Երբ հնդիկ միլիարդատեր Ռաթան Թաթային ռադիոհաղորդավարը հեռախոսազրույցում հարցրեց. ,,Պարոն, ո՞րն եք հիշում որպես ձեր կյանքի ամենաերջանիկ պահը,,, Ռաթան Թաթան ասել է.

Advertising

«Ես անցա կյանքում երջանկության չորս փուլ և վերջապես հասկացա իսկական երջանկության իմաստը: Առաջին փուլը հարստություն և ռեսուրսներ կուտակելն էր: Բայց այս փուլում ես չհասա իմ ուզած երջանկությանը: Հետո եկավ երկրորդը՝ թանկարժեք իրերի հավաքածու: Բայց սա էլ չերջանկացրեց, հասկացա, որ ազդեցությունը ժամանակավոր է և ոչ մնայուն: Երրորդը՝ Հնդկաստանում և Աֆրիկայում դիզելային պաշարների տոկոսը: Ես նաև ունեի Հնդկաստանի և Ասիայի ամենամեծ պողպատի գործարանը: Բայց այստեղ նույնպես ես երազում էի երջանկության մասին: Եվ…չորրորդ փուլը: Ընկերս խնդրեց ինձ սայլակ գնել որոշ հաշմանդամ երեխաների համար: Մոտ 2000 երեխա, գնեցի անվասայլակները։ Բայց ընկերս պնդեց, որ ես գնամ իր հետ և սայլակներն ինքս տամ երեխաներին։ Գնացինք: Այնտեղ ես իմ ձեռքով սայլակներ տվեցի երեխաներին ու երջանկության տարօրինակ փայլ տեսա նրանց դեմքերին: Բոլորը իրենց անվասայլակով շրջում և զվարճանում էին: Նրանք կարծես կիսում էին հաղթողի նվերը: Ես իսկական երջանկություն զգացի իմ ներսում: Երբ որոշեցի հեռանալ, երեխաներից մեկը բռնեց ոտքս։ Փորձեցի դանդաղ ազատվել, բայց տղան սև աչքերը սևեռեց դեմքիս: Կռացա և հարցրեցի. ,,Փոքրիկս, ուրիշ բան պե՞տք է,,: Երեխայի պատասխանը ոչ միայն ցնցեց ինձ, այլև ամբողջովին փոխեց իմ հայացքը կյանքի հանդեպ.

-Ոչ, քեռի, ես ուզում եմ հիշել, դաջել քո դեմքը հոգումս, որպեսզի երբ հանդիպեմ դրախտում, ճանաչեմ քեզ և ևս մեկ անգամ ԱՍՏՎԱԾ պապիկի ներկայությամբ շնորհակալություն հայտնեմ:😘😘😘😘😘

Շուշաննա Հայասա

Advertising