ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ բոլոր փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ռուսաստանում և աշխարհում, «տանում են դեպի լավը»։
Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Ռուսաստանի երեխաների և երիտասարդների շարժման առաջին համագումարի մասնակիցների առջև։
«Այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլ ամբողջ աշխարհը փոխվում է։ Ես կարծում եմ, որ դրանք փոփոխություններ են դեպի լավը»,- ասել է նա։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը «կկարողանա աշխարհն ավելի արդար դարձնել իր գործերի, գործողությունների, վճռականության և, միևնույն ժամանակ, մտադրությունների, ծրագրերի և սկզբունքների բաց լինելու միջոցով»։