Ադրբեջանի իշխանական էլիտան մի խումբ բնապահպանների միջոցով փորձում է սովամահ անել 120 հազար արցախահայությանը:Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, 24news.am-ի հետ զրույցում ասել է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
«Անընդունելի է կատարվողը: Հարցը կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ միայն պատրաստ չէ դրան, այլ նաեւ չի էլ ուզում լուծել դիվանագիտական ճանապարհով, քանի որ արդեն փաստաթուղթ է ստորագրված, որոշումներ են ընդունված, գործողությունների քարտեզ է նկարագրված:
Ադրբեջանի իշխանական էլիտան մի խումբ բնապահպանների միջոցով փորձում է սովամահ անել 120 հազար արցախահայությանը: Ինչպե՞ս կարելի է բնապահպան անվանել մարդու, որը ձեռքերի մեջ աղավնի է սպանում: Միանշանակ, սա նախօրոք պատրաստված, նախագահից ուղղորդված ակցիա է:
Մենք ուրախանում ենք միջազգային կոչերի ժամանակ, բայց եթե դրանք գործնական արդյունք չեն տալիս, իհարկե, մտահոգիչ է: Հուսով ենք, որ ավելի գործուն քայլեր կլինի այս հարցը կարգավորելու համար, որովհետեւ սա անընդունելի իրավիճակ է: Մենք պետք է պայքարենք եւ հարցի լուծումը կստանանք»,- նշել է Բաբլոյանը: