Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ալիևի «էկոակտիվիստները» պատռեցին դիմակները, նոր պահանջներ են ներկայացրել։
Պահանջում են անցակետերի տեղադրում, Լաչինի միջանցքի ամբողջական վերահսկողություն Ադրբեջանի կողմից, վերահսկողություն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում, Ադրբեջանի կողմից հսկողության վերականգնում ԼՂ պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական սահմանային ծառայության, Պետական մաքսային կոմիտեի նկատմամբ։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ բնապահպանական խնդիրները պատրվակ են զուտ, իսկ Ալիևի «էկոակտիվիստները»՝ բնության հետ աղերս անգամ չունեն։
