Եվս մեկ խայտառակ արձագանք ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովաի կողմից․ Ահա թե ինչպե՞ս նա արձագանքեց Բերձորի մայրուղու փակման գործընթացին



ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։

Advertising

«Մենք անհանգստացած ենք Լաչինի միջանցքի արգելափակման փաստով։ Այն տեղի է ունեցել կողմերի՝ հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունների պատճառով։ ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահները այս օրերին ակտիվ աշխատում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք տրանսպորտային հաղորդակցության ամբողջական վերականգնում ամենամոտ ժամանակներում։

Ցանկանում եմ նշել, որ եռակողմ համաձայնությամբ կողմերը պատասխանատվություն են ստանձնել, որոնք պետք է իրականացվեն։ Որտեղից էլ որ հնչեն մեղադրանքներ խաղաղապահների դեմ, դրանք անթույլատրելի են և անարդյունավետ։ ՌԴ խաղաղապահ զորախումբը արդյունավետ կատարում է իր խնդիրները և տարածաշրջանային անվտանգության երաշխավորն է», հայտարարել է Զախարովան։

Advertising

Որեւէ տարաձայնություն ճանապարհի փակման առիթ չէ։ Զախարովան չի կոնկրետացնում, թե ով է փակել ճանապարհը, եւ խոսում է խաղաղապահների արդյունավետությունից։ Եռակողմով ՌԴ-ն կրում է երաշխավորի պատասխանատվությունը։ Այս ամենը, ինչպես նաեւ ՌԴ հակահայ հիստերիայի պայմաններում Բաքվի որեւէ գործողություն չդատապարտելը նշանակում է արդարացնել ճանապարհի փակումը։