ՌԴ հատուկ գործողություն Երեւանում ու Արցախում



Բաքվի վարչակազմի պարագլխի օգնական Հաջիեւը երեկ շտապ հավաքել է Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ու ռազմական կցորդներին եւ ներկայացրել Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վերաբերյալ Բաքվի տեսակետը։ Հանդիպմանը «բնապահպանական ակցիայի» պատճառների ու նպատակների վերաբերյալ Հաջիեւի բերած փաստարկները բերելու կարիք չկա, նշենք միայն, որ դրանք հակասական են ու խառնիխուռն։ Նկատելի է, որ չեն հասցնում ճշգրտել նպատակներն ու ճիշտ շեշտադրումներ անել։

Advertising

Սա վկայում է երկու բան․ առաջին՝ ակցիան կազմակերպված է Բաքվի իշխանության կողմից՝ բանակի ու հատուկ ծառայությունների կատարմամբ, եւ երկրորդ՝ այդ հապճեպությունը եւս մեկ նշան է, որ Հայաստանի դեմ Արցախում այս գրոհը ծրագրվել եւ իրականացվում է Մոսկվայի կողմից։ Մոսկվայի նպատակներին անդրադարձել ենք, մասնավորապես՝ ճանապարհը Բաքվի «ակցիայի» միջոցով փակելով եւ Արցախի բնակչությանը պատանդառելով՝ փորձել ՄԱԿ-ի մանդատ պոկել իր «խաղաղապահների» համար, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերը լեգիտիմացնելու համար։ Հայաստանի դեմ Արցախում գրոհի թիրախը Սյունիքի օտարման իրագործումն է՝ միջանցքների բացմամբ։

Միեւնույն ժամանակ, Մոսկվայի ու Բաքվի այս համատեղ ակցիան՝ Արցախի բնակչության պատանդառմամբ, բացի այս խնդիրներից, հետապնդում է հայ ժողովրդի մոտ ռուսների հանդեպ սթոկհոլմյան սինդրոմի պահպանման գլխավոր նպատակը, որը Հայաստանի դեմ ծրագրերի իրագործման երաշխիքն է։ Ակցիաները դրա գործիքն են, ընդ որում՝ ոչ միայն Բաքվի էմիսարների, այլեւ երեկ Երեւանում ռուսանպաստ ագենտուրայի անցկացրած ի պաշտպանություն ՌԴ-ի նողկալի ակցիաները եւ ռուսանպաստ մեդիա-փորձագետների քարոզչական աղբը «խեղճ ռուս խաղաղապահների» մասին։

Advertising

Ստոկհոլմի համախտանիշ (Stockholm syndrome), հոգեբանական երևույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց զավթիչներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին

Մոսկվա-Բաքու նոր գրոհի նախօրեին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության ղեկավար Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, թե Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են Վաշինգտոնի եւ Բրյուսելի էմիսարները, ինչպես նաեւ պրոարեւմտյան կառույցները, որոնք ցանկանում են իշխանություններին ու ժողովրդին տրամադրել Ռուսաստանի դեմ։ Գոնչարի բառերով՝ հայ ժողովուրդն այդպիսով թյուր պատկերացում է որդեգրում Ռուսաստանի ղեկավարության մասին։

Ի դեպ, ՏԱՍՍ-ի լրահոսում Գոնչարի հարցազրույցի այս մասը փոխվել էր, նախնական տարբերակում նույնական էր Բաքվի զլմ-ներում տարածված տեքստին։ Սա եւս մեկ վկայություն է, որ տեքստերը մշակվում են համատեղ, Մոսկվայի ու Բաքվի միջեւ վերջերս կնքված համաձայնագրի շրջանակում։ Դրանք հապճեպ են, ինչը շտապելու եւ Հայաստանի դեմ գրոհի դինամիկան պահելու նշան է։ Սակայն Փաշինյանի խմբակի հետ համագործակցելով եւ ունենալով ագենտուրայի ու քարոզչության լայն ցանց Հայաստանում՝ ընդունակ են փակել «անցքերը» եւ լուծել խնդիրները։

Մոսկվային ու Բաքվին անհանգստացրել է գլխավոր խնդիրը՝ հայ հանրության՝ սթոլկհոլմյան սինդրոմից ազատվելը (որի վկայությունը վերջին հարցումներն են), ինչը սպառնում է ոճրագործ տանդեմի ծրագրերին ու երեւանյան նրա կամակատար իշխանությանը, «ընդդիմությանն» ու սրանց սպասարկող քարոզչությանը։ Այդ սինդրոմը պահելու համար պետք էր ստեղծել գոյաբանական սպառնալիք՝ միակ ճանապարհը ակցիաների պատրվակով փակելու եւ գազամատակարարումն անջատելու միջոցով, քարոզչությունը կառուցել «Բաքուն շրջափակում է, ռուս խաղաղապահների թիվը փոքր է, նրանց դեմ արշավ է տարվում Բաքվում, նրանց ՄԱԿ-ի մանդատ է պետք, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտավորությունները, միջազգային հանրությունը մատը մատին չի խփում» Կրեմլի կոյուղատարներից իջեցված նարատիվով եւ Երեւանում դեսպանատների առաջ դաշնակների ու այլ խմբերի միմոսություններով (ի դեպ, դաշնակներն էին Փարիզ տարել Հարությունյան-Բաբայան զույգին՝ ռուսների համար մանդատ մուրալու)։

Բաքվում եւ Երեւանում այս ակցիաների դիվանագիտական ու փողոցային զուգահեռներն ակնհայտ են եւ վկայում են նույն կենտրոնից կառավարվելու մասին։ Որպեսզի հայերի մոտ կասկածներ չմնան՝ բեմադրվում են «խաղաղապահների ու Բաքվի բնապահպանների քաշքշուկն» ու Բաքվի «հակառուսական հռետորաբանությունը»։

Մոսկվա-Բաքու ոճրագործ տանդեմի ծրագրերը տապալվելու են, դրանց հեղինակները եւ հայաստանյան իշխող ու «ընդդիմադիր» սպասարկուներն իրենց սազանդարներով հանդերձ նետվելու են պատմության աղբանոցը։