Ըստ իրանական լրատվամիջոցի՝ ահա թե որն է Ադրբեջանի իրական նպատակը՝ Լաչինի միջանցքի փակման հարցում



Իրանական ParsToday պարբերականը, որն ներկայացնում է պաշտոնական Թեհրանի տեսակետները, անդրադառնալով ներկայիս Լաչինի միջանցքի շուրջ իրադարձություններին, նշում է բառացիոներ հետևյալը,- «…Բաքուն փորձում է ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես թույլ ու կողմնակալ ուժեր, քննադատելով նրանց գործողությունները:

Advertising

Մյուս կողմից, Բավքում փորձում են Կովկասյան տարածաշրջան տեղափոխել թուրք զինվորականներին, որոնց չի հաջողվել իրագործել Անկարայի նպատակները Սիրիայում ու Իրաքում: Այդպիսով Ադրբեջանը փորձում է ռուս խաղաղապահներին փոխարինել թուրքական բանակի զինվորներով, կամ հասնել շփման գոտում ռուս-թուրքական համատեղ ներկայությանը: Սակայն պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ Թուրքիայի բանակի ներկայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի կովկասյան տարածաշրջանում…»:

Իրանական պարբերականի այս գնահատականը փաստացի համընկնում է Թեհրանի պաշտոնական դիրքորոշման հետ, որն հրապարակավ չի հայտարարվում:

Թեհրանի այս մտավախությունը հասկանալի է, քանզի ոչ մի երաշխիք չկա, որ վաղը տարածաշրջանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի ստորաբաժանումները: Նշենք, որ Ադրբեջանը մի շարք պայմանագրեր է ստորագրել, այդ թվում նաև, այսպես կոչված “կասպյան հնգյակի” անդամ երկրների շրջանակներում, որի համաձայն վերը նշված երկրներում չեն կարող հաստատվել օտարերկրյա ռազմակայաններ: Սակայն վերջին ղարաբաղյան պատերազմի արդյունքները կարող են փլուզել նաև այդ պայմանավորվածությունները, երբ նույնիսկ Ադրբեջանում սկսել են խոսել այն մասին, որ թուրքալեզու երկրները կարող են նաև միասնական բանակի ստեղծման հիմքերը դնել:

Ադրբեջանի այս նկրտումները հեռուն գնացող բնույթ ունեն և Իլհամ Ալիևը օրից օր աստիճանաբար դառնում է «Էլչիբեյ»: Իսկ թե ինչ ավարտ ունեցավ Էլչիբեյը, կարծում ենք որ բոլորն են հիշում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան